Այսօր: Չորեքշաբթի, 1 Մայիսի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Մելանյա Դանիելյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
18/04/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
27/04/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

   Տեղեկացնում ենք, որ արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի ապրիլի 27-ը` ժամը 18։00-ն։
2024 թվականից սկսած՝ ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 2-ի «Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը սահմանելու մասին» N 269-Ն որոշման հավելվածով սահմանված կարգին համապատասխան՝ ատեստավորմանը կարող են մասնակցել նաև պետական և համայնքային մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում դասավանդող մանկավարժական աշխատողները։
Ատեստավորմանը մասնակցելու համար մանկավարժական աշխատողները հայտերը ներկայացնում են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի էլեկտրոնային մատյանում՝ https://at.emis.am/ հղմամբ և ստանում հաղորդագրություն՝ հայտն ընդունված լինելու վերաբերյալ:
Կամավոր ատեստավորման հայտարարության հղումն այստեղ՝ https://escs.am/am/news/21432:
Հայտերի լրացման մանրամասների վերաբերյալ հղումն այստեղ՝
• չաշխատող անձի համար - https://support.emis.am/article/910,
• մանկավարժական աշխատողների համար - https://support.emis.am/article/909։ Միաժամանակ հայտնում ենք նաև`
• երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների հետ կապված հարցերի պարզաբանման առնչությամբ անհրաժեշտ է կապ հաստատել ՀՀ ԿԳՄՍՆ ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Լիլիա Նիկոյանի հետ (հեռ. 010 599 631),
• մարզադպրոցների հետ կապված հարցերի պարզաբանման առնչությամբ անհրաժեշտ է կապ հաստատել ՀՀ ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի գլխավոր մասնագետ Էլլադա Հարությունյանի հետ (հեռ. 010 599 637),
• մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, մշակույթի տների և կենտրոնների հետ կապված հարցերի պարզաբանման առնչությամբ անհրաժեշտ է կապ հաստատել ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության հանրակրթության և արտադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Արմինե Բարսեղյանի հետ (հեռ. 010 599 619):
Կից ներկայացվում է նաև 2024 թվականի արտադպրոցական ծրագրեր իրականացնող կենտրոնների, այդ թվում՝ մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների մանկավարժական աշխատողների և մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների կամավոր ատեստավորման ուղղությունները։
    Առդիրը կցվում է։

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (19.8ԿԲ)
Բոլորը
Սպիտակ քաղաք
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner