ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, Ասիական զարգացման բանկի և Կորեայի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության համագործակցությամբ մեկնարկել է «Հայաստանի կանաչ քաղաքաշինություն. էներգաարդյունավետության զարգացում շենքերում» ծրագիրը, որի շրջանակում Կորեայի փորձագետներն իրականացնում են Հայաստանում էներգաարդյունավետության վերաբերյալ իրազեկության գնահատում։
Հարցմանը հնարավոր է մասնակցել՝ մինչև 2025 թվականի ապրիլի 28-ը լրացնելով էլեկտրոնային հարցաթերթը ( https://docs.google.com/.../1FAIpQLSf8TAELc4d5lI.../viewform ) կամ կից ներկայացվող փաստաթուղթը։ Երկրորդ տարբերակի դեպքում խնդրում ենք լրացված փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները ՀՀ քաղաքաշինության կոմիտե ներկայացնել մինչև 2025 թվականի ապրիլի 28-ը։