Հայտարարությունների քանակը`
386
|
Կանցկացվի «ԵՄ ՀԱՐԵՎԱՆՆԵՐ արևելք » ծրագիր մրցույթը
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Անուշ Վարդանյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
07/02/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
24/02/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հայտնում ենք, «ԵՄ ՀԱՐԵՎԱՆՆԵՐ արևելք» ծրագիրը հայտարարում է մրցույթ «ԵՄ ՀԱՐԵՎԱՆՆԵՐ արևելք» ծրագիրը մրցույթ https://euneighbourseast.eu/.../young-european.../apply/ է անցկացնում 16-ից 26 տարեկան ակտիվ երիտասարդների համար, որոնք հետաքրքրված են ԵՄ-ով, ովքեր ձգտում են նպաստել իրենց երկրի զարգացմանը, բարգավաճմանը և դառնալ YEAs ցանցի կամավորներ: «Եվրոպական երիտասարդության դեսպաններ»https://euneighbourseast.eu/hy/young-european-ambassadors/ նախաձեռնությունը ոչ քաղաքական և կամավոր ցանց է, որը բաղկացած է երիտասարդներից: Այս ցանցի նպատակն է երիտասարդներին տեղեկացնել ԵՄ-ի և Արևելյան գործընկերության երկրների միջև համագործակցության մասին, ցույց տալ այդ համագործակցության շոշափելի արդյունքները, նպաստել քաղաքական երկխոսությանը և օգնել երիտասարդներին դառնալ ակտիվ քաղաքացիներ: Հետաքրքրված ես ԵՄ արժեքներով, երիտասարդական ակտիվությամբ և դրական փոփոխությունների ստեղծմամբ. Դիմելու վերջնաժամկետը փետրվարի 24-ն է <https://bit.ly/42G3e2A> https://bit.ly/42G3e2A Իմացեք ավելին YEAs նախաձեռնության մասին https://euneighbourseast.eu/.../young-european.../apply/ Առդիր՝ էլ. նյութ:
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
Ազդարարման համակարգի ուղեցույց
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ՎԱՀԵ ՄԱԹՈՍՅԱՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
05/02/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
28/02/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա իրականացվող ազդարարման համապետական արշավի շրջանակում՝ ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Իրավաբանների հայկական ասոցացիա» ՀԿ-ի կողմից և ՀՀ արդարադատության նախարարության մասնակցությամբ իրականացվում է «Ազդարարի՛ր, Հայաստան» ծրագիրը։
Ծրագրի նպատակն է իրականացնել ազդարարման համակարգի հանրային իրազեկում, համակարգի վերաբերյալ հասարակության տարբեր խմբերի ընկալումների փոփոխմանն ուղղված միջոցառումներ, ազդարարման միասնական հարթակից օգտվելու թվային գիտելիքների բարձրացում։
Ծրագրի շրջանակում մշակվել են հետևյալ տեղեկատվական ձեռնարկները․
1․ Տեղական ինքնակառավարման մարմիններում ներքին ազդարարման մեթոդական ուղեցույց,
2․ Մասնավոր հատվածում ներքին ազդարարման մեթոդական ուղեցույց,
3․ «Ձեր թվային ազդարարման իրավունքը» տեղեկատվական-ուսումնական ձեռնարկ։
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
«Դպրոցականների ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագրին մասնակցության հրավեր
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Հերմինե Զարմանյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
05/02/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
28/02/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ձեզ ենք ներկայացնում «Դպրոցականների ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրը, որն իրականացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
ՀՀ դպրոցահասակ երեխաների համար տարվա ընթացքում ամեն ուրբաթ՝ ժամը՝ 14։00-ին, անցկացվում են դաս-համերգներ, երաժշտական տարբեր ուղղություններ ներկայացնող երաժիշտների և երաժշտասերների կողմից բանախոսություններ ու վարպետության դասեր։
«Դպրոցականների ֆիլհարմոնիա» ծրագրի նպատակն է աշակերտներին ծանոթացնել արվեստագետների և նրանց ստեղծագործությունների հետ, անմիջական շփման միջոցով երեխաներին մոտեցնել որակյալ երաժշտությանը, նպաստել ընդհանուր զարգացմանը և խրախուսել առողջ հոբբիների ձևավորմանը։
Ինչպես մասնակցել
կրթամշակութային ծրագիրը նախատեսված է Երևանի և մարզերի հանրակրթական դպրոցների, մշակութային և երաժշտական հաստատությունների աշակերտների համար։
Քանի որ ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, ոսուցիչները և երեխաները կարող են մասնակցել ծրագրին՝ որպես արտադասարանական պարապմունք։
Մասնակցությունը խրախուսվում է։
Բոլոր միջոցառումներին մասնակցությունն անվճար է, տևողությունը՝ մինչև 1 ժամ։
|
| | |
|
|
|
Կանցկացվի Վիեննայի Բեթհովենի անվան միջազգային երաժշտական մրցույթը
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Անուշ Վարդանյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
04/02/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
20/02/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հայտնում ենք, որ 2025թ. Vienna Beethoven Group-ը կազմակերպում է Վիեննայի Բեթհովենի անվան միջազգային երաժշտական մրցույթը, որը հնարավորություն է տալիս ցուցադրել Ձեր տաղանդը և ելույթ ունենալ Վիեննայի լավագույն բեմերից մեկում։ Դիմումների վերջնաժամկետ՝ 2025 թ. փետրվարի 20։ Դիմումի կարգը Դիմումը պետք է ուղարկել competition@beethovengroup.at էլ. հասցեին՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝ Նույնականացման քարտի կամ անձնագրի պատճեն Գեղարվեստական լուսանկար YouTube-ի հղում ձեր երաժշտական կատարմամբ (առնվազն 5 րոպե, ձայնագրված ոչ ավելի քան 6 ամիս առաջ) Կոմպոզիտորի անուն, ստեղծագործության անվանում և տևողություն 2 ստեղծագործության համար (9֊19 տարեկաննները 2, մինչև 9 տարեկանները 1 ստեղծագործություն) Կոնտակտային տվյալներ (հեռախոս, էլ. հասցե) Կատեգորիաներ Գործիքային կատարումներ (ստեղնաշարային, լարային,փողային, հարվածային, ազգային նվագարաններ, կիթառ) Վոկալ (դասական, փոփ, ջազ, ժողովրդական) Տարիքային խմբեր՝ մինչև 19 տարեկան։ Մրցանակներ՝ Վիեննայի Ehrbar Palais-ում ելույթ գալա համերգի շրջանակում, վկայականներ, եզրափակիչ փուլի ձայնագրություն։ Առդիր՝ էլ. նյութ:
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
Հայտարարություն
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Անուշ Վարդանյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
30/01/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
05/02/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Տեղեկացնում ենք, որ «Հարմոնիում» երժշտական զարգացման կենտրոն հասարակական կազմակերպությունը հայտարարում է մասնագիտական լսումներ՝ 2025թ. «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրում նոր անդամներ ներգրավելու նպատակով։ Լսումներին կարող են մասնակցել 9-18 տարեկան երաժիշտ-կատարողներ՝ երեք մասնագիտություններով՝ • դաշնամուր • ջութակ • թավջութակ։ Լսումները տեղի կունենան փետրվարի 10-ին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Մասնակցության համար անհրաժեշտ է տեսաձայնագրել ազատ ոճի ստեղծագործություն՝ ոչ պակաս, քան 15 րոպե տևողությամբ: Տեսաձայնագրության առցանց հղումը (YouTube) ուղարկել meknark2020@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ հայտի հետ միասին (հայտը տե՛ս մեկնաբանություններում): Պատասխան նամակով Ձեզ կտրամադրվի ժամանակացույց՝ ըստ որի հարկավոր է ներկայանալ լսումներին: Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 5-ն է, նշենք նաև, որ հայտեր կարող են ներկայացնել միայն նոր հավակնորդները։ Առդիր էլ․նյութ։
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
Հայտարարություն
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Անուշ Վարդանյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
29/01/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
24/02/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող և Սպիտակ համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետության սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծված մրցույթային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերի վարձակալության տրամադրման բաց մրցույթ: Լոտ - 1 Սպիտակ համայնքի վարչական սահմաններում գտնվող, 06-006-0260-0020 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 0,45539 հա մակերեսով 4-րդ կարգի անջրդի վարելահող հողատեսքի հողամասը՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով: Հողամասի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ՝ սերվիտուտներ) առկա չեն։ Հողամասի մրցույթով վարձակալությամբ տրամադրելու մեկնարկային տարեկան վարձավճարը՝ 6 000 ՀՀ դրամ։ Մրցույթին մասնակցել ցանկացողները մրցույթի անցկացման օրը վճարում են նախավճար՝ 300 ՀՀ դրամ (հողամասի մեկնարկային տարեկան վարձավճարի 5%-ի չափով)։ Վարձակալության տրամադրման ժամկետը 25 տարի: Մրցույթի կազմակերպման և անցկացման ընթացակարգին, պայմաններին, հողամասի հատակագծին, պայմանագրի տիպային օրինակին ծանոթանալու և հայտ ներկայացնելու համար դիմել Սպիտակի համայնքապետարան (Շահումյան 7, 2-րդ հարկ, 206 սենյակ): Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ: Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 9.00-18.00 մինչև 2025թ. փետրվարի 24-ը: Մրցույթը կայանալու է 2025թ. փետրվարի 27–ին ժամը 15.00-ին: ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԵՎ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
| | |
|
|
|
Կանցկացվի «Arm Prof Music Fest» վոկալ-երաժշտական հանրապետական IV մրցույթ-փառատոնը
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Անուշ Վարդանյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
24/01/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
01/03/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Տեղեկացնում ենք, որ 2025թ. ապրիլի 25-ը ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքաում անցկացվելու է «Arm Prof Music Fest» վոկալ- երաժշտական հանրապետական IV մրցույթ-փառատոնը հետևյալ անվանակարգերում՝ • երգ • երաժշտական գործիքներ։ Հայտերի ամրագրումը մինչև մարտի 1-ն է։ Կից ներկայացվում է մրցույթ-փառատոնի մասնակցության կարգը։ Առդիր՝ էլ. նյութ:
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
Մանկապարտեզներում ընդունելության կարգի վերաբերյալ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Հերմինե Զարմանյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
24/01/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
01/03/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
«Նախադպրոցական կրթության մասին» օրենքում կատարվել են փոփոխություններ։
Համաձայն «Կրթության, գիտության, մշակույթի եվ սպորտի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N 76-ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի նոյեմբերի 29-ին ընդունված N 142-Ն պահանջների`
- Համապատասխան տարիքային խմբում երեխայի հերթագրումը իրականացվում է տվյալ օրացուցային տարվա հունվարի 1-ից, եթե տարիքը լրացել կամ լրանում է մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ։
- Երեխայի հերթագրումը հաստատություն իրականացվում է երեխայի ծնողի դիմումի (թղթային կամ էլեկտրոնային) հիման վրա:
- Երեխային հաստատություն հերթագրելու համար դիմումին կից ներկայացվում են՝
1) ծնողի անձը հաստատող փաստաթուղթը.
2) երեխայի անձը հաստատող փաստաթուղթը.
3) սահմանված առաջնահերթություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր:
Ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթությունը տրվում է.
1) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակումով ծնողի երեխաներին.
2) երեք և ավելի երեխա ունեցող ծնողի երեխաներին.
3) զոհված զինծառայողի երեխային, քրոջը, եղբորը.
4) երկկողմանի ծնողազուրկ երեխաներին.
5) Հայաստանի Հանրապետության զինված ուժերում զինվորական ծառայություն անցնող զինծառայողի երեխաներին.
6) կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին.
7) տվյալ ուսումնական հաստատությունում (կազմակերպությունում) ընդգրկված քույր, եղբայր ունեցող երեխաներին.
8 ) տվյալ ուսումնական հաստատության (կազմակերպության) աշխատակիցների երեխաներին:
Սահմանված առաջնահերթությունների իրավունքից օգտվելու համար 2025-2026 ուսումնական տարվա հերթագրումն իրականացվում է մինչև 2025 թվականի մարտի 1-ը:
|
| | |
|
|
|
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը հայտարարում է 2025թ․ կրթական և զարգացման ծրագիրը
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Անուշ Վարդանյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
23/01/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
06/02/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հայտնում ենք, որ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը հայտարարում է 2025 թ․ կրթական և զարգացման ծրագիրը։ Ծրագիրը նախատեսված է ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցների ու քոլեջների 10-16 տարեկան հայ սաների համար՝ հետևյալ մասնագիտություններով․ ջութակ, ալտ, թավջութակ, ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, հարվածային գործիքներ, դաշնամուր, տավիղ, սաքսաֆոն։ Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է ս․/թ․ փետրվարի 6-ը։ Դիմումներն ընդունվում են առցանց՝ Հիմնադրամի կայքէջով հայտն ուղարկելու միջոցով։ Առդիր՝ էլ. նյութ:
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
Կանցկացվի «ՍԵԴՖԵՍՏ» միջմարզային V փառատոնի ծրագիրը
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Անուշ Վարդանյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
23/01/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
31/03/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հայտնում ենք, որ 2025թ. մարտի 1-31-ը Երևանում և Արարատի մարզի Վեդի համայնքում կկայանա «Սեդֆեստ» միջազգային 5-րդ փառատոնը։ Փառատոնը կկայանա և՛ օնլայն և՛ օնլայն ձևաչափով։ Մասնակցության հայտը և ART SET պրոդյուսերական կենտրոնի տնօրենի կոնտակտային տվյալները կցվում են: Առդիր՝ էլ. նյութ:
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
Հայտարարություն
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Անուշ Վարդանյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
20/01/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
31/01/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Տեղեկացնում ենք, որ 2025թ. «ԴՈՒ ԷԼ» սոցիալ-կրթական հասարակական կազմակերպությունը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գրասենյակի ֆինանսավորմամբ, իրականացնում է եռափուլ մասնագիտական կողմնորոշման ծրագիր մարզաբնակ արցախցիների համար։ Ծրագրի արդյունքում մասնակիցները կունենան մասնագիտական կողմնորոշում՝ աշխատանքի վրա հիմնված ուսումնառությամբ։ Լավագույն մասնակիցները հնարավորություն կունենան անցնելու արտադրական պրակտիկա հայաստանյան լավագույն ընկերություններում։ Ծրագրին կարող են մասնակցել 16-22 տարեկան մարզաբնակ արցախցիները, ինչպես նաև ազգային փոքրամասնության ներկայացուցիչները։ Ծրագրի ավարտին մասնակիցը՝ • կունենա հստակ մասնագիտական կողմնորոշում՝ անցնելով կարիերայի խորհրդատվություն մասնագիտական կողմնորոշման հոգեբանի հետ, • կզարգացնի արդի աշխատաշուկային անհրաժեշտ հմտություններ՝ անկախ մասնագիտությունից, • կայցելի Հայաստանի լավագույն ընկերություններ, • կծանոթանա ամենապահանջված մասնագիտություններին, • կփորձարկի ապագա մասնագիտությունը՝ իրական աշխատանքային միջավայրում։ Լավագույն 30 մասնակիցները հնարավորություն կունենան անցնելու փորձնակություն։ Գրացնման հղում՝ https://forms.gle/2G4DYpKq4DwX9uLL8Վերջնաժամկետ՝ հունվարի 31։ Տեղերը սահմանափակ են։ Սովորի՛ր՝ կիրառելով։ Հարցերի դեպքում՝ info@duel.am, +37499 480 480 Facebook Instagram LinkedIn Առդիր՝ էլ. նյութ:
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Անուշ Վարդանյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
20/01/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
03/02/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
20.01.2025 Սույնով Սպիտակի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2025 թվականի հունվարի 20-ից մինչև փետրվարի 3-ը ներառյալ իրականացվող Սպիտակ համայնքի ավագանու «Սպիտակ համայնքի 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային լսումներին: Շահագրգիռ անձինք կարող են Սպիտակ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրում, ինչպես նաև Սպիտակ համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Սպիտակ համայնքի ավագանու «Սպիտակ համայնքի 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին» որոշման նախագծին ծանոթանալ և դրա վերաբերյալ մինչև 2025 թվականի փետրվարի 3-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել Սպիտակ համայնքի պաշտոնական համացանցային կայքում (www.spitak.am) հատուկ այդ նպատակով ստեղծված տեղում կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (municipalityspitak@gmail.com) կամ գրավոր ներկայացնել Սպիտակի համայնքապետարան: 2025 թվականի փետրվարի 4-ին, ժամը 10։00-ին Սպիտակի համայնքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում (հասցե՝ ք. Սպիտակ, փ. Շահումյան, շենք 7, 3-րդ հարկ) տեղի կունենա տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին նախագծի քննարկման հանրային բաց լսումներ: Սպիտակի համայնքապետարանը հրավիրում է համայնքի բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու քննարկումներին և հանրային բաց լսումներին: ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Անուշ Վարդանյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
20/01/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
03/02/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ 20.01.2025 Սույնով Սպիտակի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2025 թվականի հունվարի 20-ից մինչև փետրվարի 3-ը ներառյալ իրականացվող Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու «Սպիտակ համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման և 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ տարեկան հաշվետվությունները հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին: Շահագրգիռ անձինք կարող են Սպիտակ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրում, ինչպես նաև Սպիտակ համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու «Սպիտակ համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման և 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ տարեկան հաշվետվությունները հաստատելու մասին» որոշման նախագծին ծանոթանալ և դրա վերաբերյալ մինչև 2025 թվականի փետրվարի 3-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել Սպիտակ համայնքի պաշտոնական համացանցային կայքում (www.spitak.am) հատուկ այդ նպատակով ստեղծված տեղում կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (municipalityspitak@gmail.com) կամ գրավոր ներկայացնել Սպիտակի համայնքապետարան: 2025թ․ փետրվարի 4-ին` ժամը 11:00-ին, Սպիտակի համայնքապետարանի վարչական շենքի դահլիճում (հասցե՝ ք. Սպիտակ, Շահումյան, շ. 7, 3-րդ հարկ) տեղի կունենան որոշման նախագծի քննարկման հանրային բաց լսումներ: Սպիտակի համայնքապետարանը հրավիրում է համայնքի բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու քննարկումներին և հանրային բաց լսումներին: ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Անուշ Վարդանյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
14/01/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
12/02/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի աճուրդի կազմակերպիչը հայտարարում է Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի բաց դասական աճուրդ: Լոտ 1 - Մարզ Լոռի, համայնք Սպիտակ, գյուղ Մեծ Պարնի 11-րդ փողոց 6/1 հողամաս հասցեում գտնվող, 06-075-0253-0038 կադաստրային ծածկագրով 1,4 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը՝ սառնարանային տնտեսություն կառուցելու նպատակով: Հողամասը գտնվում է Մեծ Պարնի բնակավայրում, հարևանությամբ առկա են գազատար, էլեկտրահաղորդման գծեր։ Հողամասի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ՝ սերվիտուտներ) առկա չեն: Հողամասի աճուրդով օտարման մեկնարկային գինը 9 424 800 ՀՀ դրամ։ Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրը վճարում են նախավճար՝ 4 712 400 ՀՀ դրամ (հողամասի մեկնարկային գնի 50%-ի չափով)։ Քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 471 240 ՀՀ դրամ: Լոտ 2 - Մարզ Լոռի, համայնք Մեծ Պարնի 26-րդ փողոց 6 հողամաս հասցեում գտնվող, 06-075-0240-0010 կադաստրային ծածկագրով 0,7108 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը՝ չորանոց կառուցելու նպատակով: Հողամասը գտնվում է Մեծ Պարնի բնակավայրում, հարևանությամբ առկա են գազատար, էլեկտրահաղորդման գծեր։ Հողամասի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ՝ սերվիտուտներ) առկա չեն: Հողամասի աճուրդով օտարման մեկնարկային գինը 7 186 188 ՀՀ դրամ։ Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրը վճարում են նախավճար՝ 3 593 094 ՀՀ դրամ (հողամասի մեկնարկային գնի 50%-ի չափով)։ Քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 359 309,4 ՀՀ դրամ: Աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին, պայմաններին, հողամասի հատակագծին, ճարտարապետահատակագծային առաջադրանքի պահանջներին, պայմանագրի տիպային օրինակին ծանոթանալու և հայտ ներկայացնելու համար դիմել Սպիտակի համայնքապետարան (Շահումյան 7, 2-րդ հարկ, 207 սենյակ): Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ՝ 2025 թ. փետրվարի 12-ին։ Աճուրդին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ: Աճուրդին մասնակցել ցանկացողները հայտին կից ներկայացնում են անձնագիր և աճուրդի մասնակցության վճարի անդորրագիր 10 000 ՀՀ դրամի չափով՝ վճարված Սպիտակի համայնքապետարանի 900245161410 հաշվեհամարին։ Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 9.00-18.00 մինչև 2025թ. փետրվարի 12-ը։ Աճուրդը կայանալու է 2025թ. փետրվարի 17-ին ժամը 11.00-ին, Սպիտակի համայնքապետարանում (Շահումյան 7, 3-րդ հարկ, 310 սենյակ): ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԵՎ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ:
|
| | |
|
|
|
ԿԱՆՑԿԱՑՎԻ ԱՆՀԱՏ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՍԵԴՖԵՍՏ ՄԻՋՄԱՐԶԱՅԻՆ V ՓԱՌԱՏՈՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Մելանյա Դանիելյան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
08/01/2025
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
20/01/2025
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Տեղեկացնում ենք, որ մեկնարկել է Անհատ կատարողների և ստեղծագործական խմբերի Սեդֆեստ միջմարզային v փառատոնը։ Հայտերը ընդունվում են 2025թ. փետրվարի 1-20-ը։ Փառատոնի նպատակն է բացահայտել ՀՀ մարզերի և մայրաքաղաքի տաղանդավոր անհատ կատարողներին, ստեղծագործող խմբերին և ասպարեզ ստեղծել նրանց ելույթների համար: Փառատոնի մասին տեղեկություն կարելի է ստանալ www.artset.am կայքից, Facebook: ART SET Production Center group, ART SET ֆեյսբուքյան էջից, մարզպետարաններից, համայնքապետարաններից, երաժշտական և արվեստի ուսումնական հաստատություններից: Մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված ֆայլերում։ Առդիր՝ 4 ֆայլ:
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |
|