«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենք (2014) հունիսի 21-ի ՀՕ-110-Ն ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին(Փոփոխությունները 2023թ․ մարտի 3) ՕՐԵՆՔԻ և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014Թ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի N 1325-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության 28 դեկտեմբերի 2023թ․ N 2343-Ն որոշման հավելվածի համաձայն, 2024թ․ ապրիլի 23-ին ժամը 15․00-ին Լոռու մարզի Սպիտակ համայնքի Արջհովիտ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում՝ 4-րդ փողոց, 3 շենք հասցեում, իրականացվելու է հանրային առաջին քննարկում քաղաքացի Ռուբեն Ցոլակի Գրիգորյանի կողմից նախատեսվող Լոռու մարզի Սպիտակ համայնքի Արջհովիտ գյուղի 14-րդ փողոց թիվ 2 հողամասում առողջարարական-ժամանցային համալիրի կառուցման վերաբերյալ։ Այն իր մեջ ներառում է ադմինիստրատիվ մասնաշենք՝ ընդունարանով, պահակակետ, յոթ հարկանի հյուրանոցային մասնաշենք, հյուրատներ, ջրաշխարհային կենտրոն, բացօթյա թենիսի կորտեր, ավտոմեքենաների բացօթյա կայանատեղի, էլեկտրակառերի համար բացօթյա կայանատեղի։ Կառուցապատման ենթակա տարածքի նպատակային նշանակությունը բնակավայրերի է, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման։ Տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 8,619026 հա։ Հանրային քննարկումը կիրականացնի Սպիտակ համայնքի Արջհովիտ բնակավայրի վարչական ղեկավար Գայանե Մարկոսյանը (էլ․ հասցե gayanemarkosyan@bk.ru): Շահագրգիռ հանրությունը քննարկումներին մասնակցելու համար կարող է գրանցվել նախօրոք՝ վերոգրյալ էլեկտրոնային փոստի միջոցով։ Շահագրգիռ հանրության գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ներկայացված առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները ներկայացվում են սույն ծանուցումից հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում։