Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Լիանա Գրիգորյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
08/05/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
11/06/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքի (ոչ հիմնական շինություն) աճուրդի կազմակերպիչը հայտարարում է Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի բաց դասական աճուրդ:
Լոտ 1 –Մեծ Պարնիի գյուղապետարանի նախկին վարչական շենք՝ ոչ հիմնական փայտյա շինություն։Ներկայումս չի շահագործվում համայնքային կարիքների համար և տրամադրված չէ որևէ անձի՝ օգտագործման նպատակով։ Օտարվում է ապամոնտաժելու և հողատարածքը ազատելու պայմանով։
Գույքի աճուրդով օտարման մեկնարկային գինը 2 200 000 ՀՀ դրամ։ Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրը վճարում են նախավճար՝ 1 100 000 ՀՀ դրամ (հողամասի մեկնարկային գնի 50-ի չափով)։ Քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5-ի չափով՝ 110 000 ՀՀ դրամ:
Աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին, պայմաններին, պայմանագրի տիպային օրինակին ծանոթանալու և հայտ ներկայացնելու համար դիմել Սպիտակի համայնքապետարան (Շահումյան 7, 2-րդ հարկ, 207 սենյակ):
Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ՝ 2024 թ. հունիսի 11-ին։
Աճուրդին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները հայտին կից ներկայացնում են անձնագիր և աճուրդի մասնակցության վճարի անդորրագիր 10 000 ՀՀ դրամի չափով՝ վճարված Սպիտակի համայնքապետարանի 900245161410 հաշվեհամարին։
Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 9.00-18.00 մինչև 2024թ. հունիսի 11-ը։
Աճուրդը կայանալու է 2024թ. հունիսի 14-ին ժամը 11.00-ին, Սպիտակի համայնքապետարանում (Շահումյան 7, 3-րդ հարկ, 310 սենյակ):
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԻ (ՈՉ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ) ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ:

Բոլորը
Սպիտակ քաղաք
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner